Ձյաձ, գահին ինձ կթողնես, ոչ թե Քոչարյանին

Ձյաձ, գահին ինձ կթողնես, ոչ թե Քոչարյանին

Գեղարքունիքի մարզում մեր տղաներին գերի վերցնելու հայտնի օրը Նիկոլ Փաշինյանն այցելեց մարզ, խոսեց բնակիչների հետ ու վերադառնալով՝ շտապ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց:

Այդ նիստը էականորեն տարբերվեց օրը յոթ անգամ հրավիրվող ու արժեզրկված բազմաթիվ նմանատիպ նիստերից:

Եվ ահա, թե ինչու. Նիկոլը, փրփուրը բերանին, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը թերանում է, ու եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ինքը հարկադրված է լինելու դրսից այլ տղաների բերել: Նա ասաց, որ հենց նիստում իր ելույթը թող բոլոր երկրները՝ հատկապես Մինսկի Խմբի անդամ, ընդունեն ի գիտություն, հրավեր ու Հայաստան ուղարկեն սեփական դիտորդներին՝ մեր սահմաններում իրավիճակը խելքի բերելու համար:

Կրկնում եմ՝ նա բառացի հասկացնել տվեց Պուտինին, որ Ռուսաստանը միակը չէ, ու խաղը բաց է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս հիմնական խաղացողների համար: Նիկոլն ասաց, որ այսուհետ բոլորը կարող են հայտ ներկայացնել:

Թեմայի զարգացման համատեքստում է տեղավորվում նաև Նիկոլի հրատապ այցը Ֆրանսիա և Բրյուսել, որտեղ նա կրկնեց առաջարկը:

Նաև նույն շրջանակում են տեղավորվում Մակրոնի աղմկոտ հայտարարություններն ու երեկ հապշտապ, ոտքի վրա կազմակերպված՝ ԵՄ դեսպանի՝ Սյունիք կատարած այցը:

Այս ամբողջ շիլաշփոթը, որ եփեց Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով մեր տղաներին գերի վերցնելու փաստը, իրականում մեկ կարևոր նպատակ ունի. ընտրություններին հաշված օրեր են մնացել: Նիկոլը հասկանում է, որ իր վարկանիշը օրեցօր ընկնում է: Դե  իսկ զինվորների դիերի սկանդալը, որ վարպետորեն օգտագործեցին ու հրապարակ նետեցին Քոչարյանի PR տեխնոլոգները, ակնհայտորեն նպաստում է Նիկոլի վարկանիշի սրընթաց անկմանը՝ նաև, այսպես կոչված, ժեխի կամ պողոսների մոտ:

Ուստի Նիկոլը, տեսնելով, որ հողը փախչում է ոտքի տակից, ու հասկանալով, թե ում օգտին է թեքվում Պուտինի համակրանքն ու աջակցությունը, Ռուսաստանի ղեկավարին մարտահրավեր նետեց. կամ դու ինձ կթողնես գահին, կամ ես Հայաստանը կդարձնեմ Սիրիա՝ Ռուսաստանի համար տխուր հեռանկարով հանդերձ:

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 03 Հունիսի 2021 21:33

Բոլորը

© 2021 BOC.AM All Rights Reserved