Մինասյանը թքել է Սյունիքի մարզպետ Մելոյի դեմքին

Մինասյանը թքել է Սյունիքի մարզպետ Մելոյի դեմքին

Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ծեծի են ենթարկվել Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն ու նրա եղբայրը, ապա նաև հրապարակում եղավ այն մասին, որ Մինասյանն առևանգել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն:

NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ այս երկու միջադեպերը փոխկապակցված են միմյանց հետ, ինչպես նաև վեճի նախապատմությունը: 

Ընթերցողին հիշեցնենք, որ NEWSPRESS.am-ն առաջինն էր, որ մայիսի 12-ին ահազանգեց այն մասին, որ Իշխանասարի հատվածում թշնամին առաջ է եկել, մենք նույնիսկ տեղեկություն էինք ստացել, որ մարտեր են ընթացել, ինչը հետագայում հերքվեց: Բայց, ինչպես հիշում եք, իշխանական «սազանդարները» համառորեն պնդում էին, որ այնտեղ ամեն ինչ կարգին է, իսկ մեր հրապարակումները՝ մեդիատեռոր: 

Այստեղ էր, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրատվամիջոցներին փորձում էր համոզել, որ սահմանից 3.5 կմ դեպի Հայաստան խորացած թշնամին ընդամենը «մոլորվել է»…

Մինչդեռ…

Մինչդեռ, Սյունիքի մեր աղբյուրները պատմում են, որ երբ սյունեցիներն ինքնաբուխ ոտքի են կանգնել՝ ադրբեջանցիների հարցերը լուծելու համար, նրանց շարքում նաև՝ Գոռ Մինասյանը, հայտնվել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու գուժել, որ Փաշինյան Նիկոլը Սև լիճն արդեն հանձնել է ու պայքարելն իմաստ չունի (խոսքերը հաստատվում են նաև Փաշինյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությամբ, թե՝ Սև լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու-խմբ.): Հենց այս խոսքից հետո Մինասյանը թքել է Մելոյի դեմքին: Փաստորեն, իմանալով եղելությունը՝ հենց Պողոսյանն էր մոլորեցնում  լրատվամիջոցներին՝ թշնամու մոլորվելու մասին կեղծ տեղեկություն հայտնելով: 

Ինչևէ: Դառնալով Մինասյանին, ապա նա այդ արարքի համար նա տարվել է ոստիկանություն և ժամեր անց ազատ արձակվել: 

Մինասյանի՝ ազատ արձակվելուց հետո Մելոյի որդին որոշել է վրեժ լուծել Մինասյանից ու նրա եղբորից՝ ծեծելով նրանց: 

Հասկանալով որդու ոչ նախանձելի վարքը, նրա՝ բոլորին հայտնի «թուլությունը», Մելոն հայտնի գզիրի պես ընկել է դռնեդուռ, մարդկանց խառնել՝ «սիրաշահելու» Մինասյան եղբայրներին, որպեսզի վերջիններս «կուլ տան» իր որդու կողմից կազմակերպված ծեծը, բայց Մինասյանն անդրդվելի է մնացել: Եվ տեղի է ունեցել այն, ինչը համառորեն հերքում է Պողոսյան ընտանիքը. Մինասյանը պատասխան ծեծի է ենթարկել մարզպետի որդուն: 

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Պողոսյանները հրաժարվել են միջադեպի մասին հաղորդում տալուց: Այն պարզ պատճառով, հավանաբար, որ այդ պարագայում կրտսեր Պողոսյանը Մինասյանից առաջ ստիպված կլիներ կանգնել օրենքի առաջ:

Աղբյուր՝ NEWSPRESS.am

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 02 Հունիսի 2021 21:59

Բոլորը

© 2021 BOC.AM All Rights Reserved