Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինը չէ․ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կինը չէ․ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Աննա Հակոբյանը հանդիսանում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, չի համապատասխանում իրականությանը։ 
Ստորեւ ներկայացնում ենք Աննա Հակոբյանի կենսագրական որոշ տվյալներ՝

Ա. Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։
1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։
Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։
Ա. Հակոբյանի կենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Rate this item
(0 votes)

Բոլորը

© 2021 BOC.AM All Rights Reserved