ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրում միակ ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրում միակ ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել քսանամյա ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է dfwcarsandtrucks.net կայքը:

Վաճառողի խոսքերով  մեքենան անցել է ընդամենը 15 000 կիլոմետր վազք, բոլոր մասերը «նորի պես» են, և սա երկրում այդ մակնիշի միակ օրինակն է:

Մեքենան ներկայումս գտնվում է Տեխասում, դրա արժեքը 10 950 դոլար է:

Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենան գտնվում է գերազանց վիճակում և պատրաստ է օգտագործման, բայց մեքենայի հետ մեկտեղ սեփականատերը պատրաստ է տրամադրել միայն առքի և վաճառքի փաստաթուղթ, քանի որ ԱՄՆ-ում այդ մեքենան օգտագործելու թույլտվություն չկա:

Rate this item
(0 votes)

Բոլորը

© 2021 BOC.AM All Rights Reserved