Աշխարհի Բոցերը
Աշխարհի Բոցերը

Աշխարհի Բոցերը

Աչաջրեցին, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: 

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են:

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ ԵՍ Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ Իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց աչաջրեցին:

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։

Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։

Հ․Գ․ Գժերին Իջևանում ՇԱՇ են ասում

Անանիա Շիրակացի ճեմարանի աշակերտը Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին «բարդ» հարց տվեց․ «համաշխարհային տնտեսությունը հիմնված է երկու՝ իրարից տարբեր մոդելների վրա՝ Քեյնսյան եւ Մոնետարիստների նեոդասական մոդելների վրա, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ո՞ր մոդելով է աշխատում, եւ ի՞նչ կարծիք ունեք հակառակ մոդելի վերաբերյալ»:

«Մերը սեփական մոդել է»,- պատասխանեց նախարարը

Կամ էլ՝ Քանզի զա ի ունայն է․․․

Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջը» հեքիաթն է պատմում։

Տեր-Պետրոսյանը ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը նորից մնա ամենա-ամենան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանի խոսքով՝ այս ամենով հանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանում է մարդկանց իր կողքին պահել, սակայն այսօր 1990-ականների դեմքերից ոչ մեկը չի մնացել նրա կողքին:

«Երբ որ ես պատգամավոր էի 90-ականներին, երբ Գերագույն խորհրդում կարևորագույն հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, նոր դրվում էր քվեարկության: Ես մոտ 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Եվ ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, որ պիտի գնայինք քվեարկության, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»:

Դիտարկմանը, թե մարտի վերջին երեք նախագահները հանդիպեցին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսի միջոցով այնպես չարեց, որ ամեն ինչ իր ուզածով լինի՝ Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի ազդում: Բերեցիք, Ռոբերտ Քոչարյանին համեմատեցիք իմ հետ, իր վրա, իհարկե, չի ազդի»:

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ մի քաղաքացի ներկայանում է որպես Նիկոլ Փաշինյանի որդու`Աշոտի ընկեր։

Նա նշում է, որ գնացել է տեսնելու Աշոտին։ «Եկել եմ տեսնելու մեր վարչապետի տղային` մեր գանձին, մեր հրաշքին»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նախօերին մեկնել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Այցը պետք է ավարտվեր այսօր եւ նա պետք է վերադառնար Երեւան: Բայց, մենք տեղեկացանք, որ թիվ մեկ բորտը՝ վարչապետին սպասարկող ինքնաթիռը խափանվել է եւ այլ ինքնաթիռ են փնտրում, որ ՀՀ վարչապետին հասցնեն Երեւան։

Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը` նշելով. «Ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով»:

«Հրապարակը» հայտնում է, որ պատվիրակության համար արդեն այլ օդանավ են նախատեսել վերադարձի համար:

Հազարավոր մարդիկ սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին: Ոնց կարող էր Նիկոլ Փաշինյանը չիմանալ կամ չենթադրել, ոնց կարող էին անվտանգության ծառայությունները զեկուցած չլինեին իրեն այդ մասին, բայց՝ ոնց կարող էր նաև չգնալ Սյունիք: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցելությանը:

«Հազարավոր մարդիկ սպասում էին, որպեսզի իրենց անկեղծ անհանգստությունը ներկայացնեին վարչապետին: Հիմա քանի որ որոշակի ուժեր ինչ-ինչ պատճառներով պետք է կազմակերպեին նման սադրիչ գործողությունները, վարչապետը չգնա՞ր քաղաքացիների հետ ահդնիպելու եւ ականջալուր լինելու նրանց խնդիրների:

Հարցին, թե որտե՞ղ էին այն հազարավոր մարդիկ, որոնք կարող էին դուրս գալ փողոց եւ ասել՝ մենք եկել ենք վարչապետին լսելու, մի խանգարեք մեզ, Աղազարյանն արձագանքեց. «Եթե իրավապահները չգտնվեն իրենց բարձրության վրա, 3-4 տոկոս ագրեսիվ մասան կուտի 95 տոկոսին, բնության օրենքներն են այդպիսին: Ամեն մարդ իրեն թույլ չի տա այդպիսի հայհոյանքներ փողոցում: Վարչապետը հենց նրանց հարգելով է գնացել»:

Սյունիքում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն, ես վստահ եմ։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքում ձայների մեծամասնություն ստանալու հնարավորությանը։

Հարցին՝ եթե մարդիկ Կառավարությունից օբյեկտիվ դժգոհություններ չունենային, արդյո՞ք ինչ-որ ուժերի դրդմամբ դուրս կգային փողոց և այդպես կդիմավորեին Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց, թե չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Կառավարությունից կամ իշխող թիմից դժգոհություններ չլինեն։

«Մարդիկ կան, որոնց շահերը բախվում են այս իշխանության իրականացրած քաղաքականությանը, իրենք այլևս չեն կարող վերարտադրվել, անել այն, ինչ ուզում են»,-ասաց պատգամավորը։

Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով եւ Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին եւ ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաեւ իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, եւ այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները:

Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին:

ArmLur-ի տեղեկություների համաձայն, օրերս միջադեպ է տեղի ունեցել դատախազների միջև: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ապտակել է Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին:

«Ըստ մեր աղբյուրների՝ վեճի պատճառը Երևանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բաղդասարյանը, որը Երևանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը։

Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ:

Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»։

© 2021 BOC.AM All Rights Reserved