Աշխարհի Բոցերը
Աշխարհի Բոցերը

Աշխարհի Բոցերը

Նայումես ԱՐՎԵՍՏԻՆ ու հասկանում ես, որ պատին խփածը հավայի բանա․

Բաբ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը պետք է ձերբակալվեն։ Նրանք վախկոտ, քաքլան մարդիկ են, ոչ մի բան էլ չեն կարող պաշտպանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ակնհայտ է, որ հունվարի 11-ին ևս մեկ հայտարարություն է ստորագրվել, որը Նիկոլ Փաշինյանը հասարակությունից գաղտնի է պահել։

«Այստեղ դեր ունի նաև Արմեն Սարգսյանը, որովհետև Հայաստանի սահմանների պաշտպանության երաշխավորը Նիկոլը չէ, Արմենն է։ Երկուսն իրար ձեռք տված աշխատում են։ Բացի այդ ՀԱՊԿ-ին կոնսուլտացիայի համար դիմելն ավելի շատ ներքին լսարանի համար է, մարդկանց ֆռռացնելու համար»։

Հարցին, թե պատրաստ է արդյոք հայկական բանակը հնարավոր ռազմական գործողություններին, Բագրատյանը պատասխանեց․ «Սյունիքում տասը րոպեում կջնջվի հակառակորդն ու էլ կյանքում ետ չի գա։ Առանց զոհերի»։

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի ԼԳԲՏ համայնքը բողոք ֊ նամակով դիմել է Մարդու Իրավունքների Միջազգային Դատարան։

Նրանք բողոքում են, որ երբեմն նրանց և Արման Բարբաջանյանին նույն կերպ են անվանում։

“Չփորձեք մեզ էդ գյոթի հետ համեմատել” ֊ ասված է նամակում»։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ իջեւանցու և նրա էշի ակցիան Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տարել, հրահանգել է պատժել ԱԺ-ի տարածքը հսկող ոստիկաններին, ՊՊԾ աշխատակիցներին եւ էշին «բերման ենթարկած»՝ քաղաքապետարանի աշխատակիցներին։

Հիշեցնենք՝ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի մի բնակիչ, իջեւանցիների խնդրանքով, էշով եկել էր Ազգային ժողովի դարպասների մոտ եւ սպասում էր Փաշինյանին:

Վարչապետի ԺՊ-ն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ՝ «եթե մենք ուզենանք էլ ընտրությունների արդյունքը կեղծել, դա չենք կարողանա»։

Փաստորեն, շատ կցանկանային, բայց քանի որ չեն կարողանալու, չեն ուզում: Հրապարակ

Աչաջրեցին, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին: 

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են:

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ ԵՍ Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ Իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց աչաջրեցին:

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։

Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։

Հ․Գ․ Գժերին Իջևանում ՇԱՇ են ասում

Անանիա Շիրակացի ճեմարանի աշակերտը Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին «բարդ» հարց տվեց․ «համաշխարհային տնտեսությունը հիմնված է երկու՝ իրարից տարբեր մոդելների վրա՝ Քեյնսյան եւ Մոնետարիստների նեոդասական մոդելների վրա, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ո՞ր մոդելով է աշխատում, եւ ի՞նչ կարծիք ունեք հակառակ մոդելի վերաբերյալ»:

«Մերը սեփական մոդել է»,- պատասխանեց նախարարը

Կամ էլ՝ Քանզի զա ի ունայն է․․․

Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջը» հեքիաթն է պատմում։

Տեր-Պետրոսյանը ուզում է բախում առաջացնել, որպեսզի ինքը նորից մնա ամենա-ամենան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանի խոսքով՝ այս ամենով հանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողանում է մարդկանց իր կողքին պահել, սակայն այսօր 1990-ականների դեմքերից ոչ մեկը չի մնացել նրա կողքին:

«Երբ որ ես պատգամավոր էի 90-ականներին, երբ Գերագույն խորհրդում կարևորագույն հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, նոր դրվում էր քվեարկության: Ես մոտ 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Եվ ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, որ պիտի գնայինք քվեարկության, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»:

Դիտարկմանը, թե մարտի վերջին երեք նախագահները հանդիպեցին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսի միջոցով այնպես չարեց, որ ամեն ինչ իր ուզածով լինի՝ Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի ազդում: Բերեցիք, Ռոբերտ Քոչարյանին համեմատեցիք իմ հետ, իր վրա, իհարկե, չի ազդի»:

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ մի քաղաքացի ներկայանում է որպես Նիկոլ Փաշինյանի որդու`Աշոտի ընկեր։

Նա նշում է, որ գնացել է տեսնելու Աշոտին։ «Եկել եմ տեսնելու մեր վարչապետի տղային` մեր գանձին, մեր հրաշքին»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։

© 2021 BOC.AM All Rights Reserved